A
A
Տանը վատ է, քան՝ դրսում
Երեւանի «Փյունիկը» Հայաստանի ֆուտբոլի գավաթի խաղարկության երկրորդ խաղում սեփական հարկի տակ ոչ-ոքի՝ 1:1 խաղաց Կապանի «Գանձասարի» հետ:
Երկու խաղերի արդյունքներով եզրափակիչ մտան փյունիկցիները, որոնք երկու շաբաթ առաջ կայացած առաջին խաղում 1:0 հաշվով հաղթանակ էին տարել:
Այդպիսով, 2013 թ գավաթը կվիճարկեն «Փյունիկը» եւ Հայաստանի առաջնության առաջատար Գյումրիի «Շիրակը»: Եզրափակիչ խաղը կկայանա մայիսի 7-ին: