Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Եվգենյա Դոլուխանովան 20-րդն է

Սպորտ
d12721c4d1c6127cb9ce1c9f3d5f49be

Հայաստանի շախմատիստուհի Եվգենյա Դոլուխանովան ֆրանսիական Լիլ քաղաքում անցկացվող միջազգային մրցաշարի 5-րդ տուրում ոչ-ոքի խաղաց հնդիկ շախմատիստ Արգիադիպ Պասի հետ:

Նա վաստակել է 3,5 միավոր եւ զբաղեցնում է 20-րդ տեղը: Եվգենյա Դոլուխանովան ընդամենը մեկ միավորով է ետ մնում մրցաշարի երկու առաջատարներից: Ֆրանսիան ներկայացնող հայազգի շախմատիստ Տիգրան Ղարամյանը 3,5 միավորով ընթանում է 17-րդ հորիզոնականում:

Այսօր կկայանան 6-րդ եւ 7-րդ տուրի պարտիաները: Առավոտյան Եվգենյա Դոլուխանովան սեւերով կմրցի ֆրանսիացի Յանիկ Գոզոլի հետ:

Նշենք, որ մրցաշարին մասնակցում են 179 շախմատիստ-շախմատիստուհի: Այն անցկացվում է շվեյցարական մրցակարգով, 9 տուրով: