Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեդալներ են բերել Բելառուսից

Սպորտ
c206a15168a55f8c515589ccd95a5d23

Հայաստանի ակրոբատները 3 մեդալ են նվաճել Բելառուսի Վիտեբսկ քաղաքում կայացած «Տիեզերագնացների գավաթի» խաղարկությունում: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության մամուլի ծառայությունը:

Մրցաշարին մասնակցել են Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ուկրաինայի, Մոլդովայի եւ Մերձդնեստրյան հանրապետության ակրոբատները:

Աղջիկների եռյակ ձեւում Հայաստանից հանդես են եկել Գայանե Քոչարյանը, Հասմիկ Սիմոնյանը եւ Քրիստինե Շիմալյանը, խառը զույգերում` Արմեն Սիմոնյանը եւ Գոհար Կարապետյանը, աղջիկների զույգերում` Գոհար Գրիգորյանը եւ Անահիտ Գինոսյանը:

Աղջիկների եռյակը մրցել է 11-16 տարեկան տարիքային խմբում, իսկ զույգերը` մեծահասակների խմբում` սպորտի վարպետի ծրագրով: Մեր մարզիկներն իրենց ձեւերում գրավել են 2-րդ տեղը եւ արժանացել արծաթե մեդալների: