A
A
Մասնակցության հրավերք
Մականախաղի միջազգային ֆեդերացիան պաշտոնական հրավերք է ուղարկել Հայաստանի մականախաղի ֆեդերացիային` 2014-15 թթ Համաշխարային Լիգայի առաջին եւ երկրորդ փուլերին մասնակցելու համար: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ սպորտի եւ երիտասարդության նախարարության մամուլի ծառայությունը:
Համաշխարհային լիգայի 1-ին փուլը տեղի է ունենալու 2014 թ հուլիսին, իսկ 2-րդը` 2015 թ փետրվարին: Լավագույն 6 թիմերը 2016 թ օլիմպիական խաղերի ուղեգիր կնվաճեն:
Մեր մականորդները 1-ին փուլին լավ պատրաստվելու համար ըստ նախապես կազմված ծրագրի կանցկացնեն ուսումնամարզական հավաքներ, որոնք հիմնականում տեղի կունենան Հրազդան քաղաքում: