Ֆուտբոլը «զոհեր» է պահանջում
Բրազիլիայի կառավարությունը լուրջ խնդիրների առջեւ է հայտնվել ֆուտբոլի 2014 թ աշխարհի առաջնության մարզադաշտերը ժամանակին շահագործելու հարցում:
Մասնավորապես, հանրահայտ «Մարականա» մարզադաշտի շինարարությունը շարունակելու համար Ռիո դե Ժանեյրոյի քաղաքապետարանը ստիպված է եղել ամիսներով պայքարել իր քաղաքացիների հետ:
Բանն այն է, որ «Մարականայի» անմիջական հարեւանությամբ գտնվող ամայի շենքում ներկայումս ապրում են հնդկացիների տասնյակ ընտանիքներ: Աշխարհի առաջնության կազմակերպիչներն այդ տարածքում նախատեսել են կառուցել ավտոկայանատեղի:
Սակայն հնդկացիները ոչ մի կերպ չեն ցանկացել լքել շենքը, քանի որ նախկինում այդտեղ եղել է իրենց պատմության թանգարանը: Եւ ահա, շինարարությունը շարունակելու համար Ռիոյի ոստիկանները ուժով տեղահան են արել հնդկացիներին: Դրա համար նրանցից պահանջվել է մոտ 12 ժամ: