Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Շիրակը» հաղթեց «Արարատին»

Սպորտ
9ca1325e939da06194cf20e67f4ca640

Այսօր կայացան ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի 37-րդ տուրի հանդիպումները:

Մրցաշարի միանձնյա առաջատար Գյումրիի «Շիրակի» իր հարկի տակ 3:1 հաշվով հաղթեց Երեւանի «Արարատին»: Երկրորդ տեղում ընթացող Երեւանի «Միկան» սեփական դաշտում նվազագույն հաշվով հաղթեց Դիլիջանի «Իմպուլսին»՝ 1:0:

Երրորդ տեղում գտնվող Երեւանի «Փյունիկը» Ավանի ֆուտբոլի ակադեմիայի խաղադաշտում ջախջախեց առաջնության ետնապահ «Բանանցին»՝ 4:0:

Կապանի «Գանձասարը» իր դաշտում հյուրընկալեց հանրապետության գործող չեմպիոն Երեւանի «Ուլիսին» եւ հաղթեց 1:0 հաշվով:

Մրցաշարային աղյուսակը 77 միավորով շարունակում է գլխավորել «Շիրակը»: Գյումրեցիներից 4 միավոր քիչ ունի «Միկան»:

Այնուհետեւ հաջորդում են.
3. «Փյունիկ»՝ 59 միավոր
4. «Գանձասար»՝ 58
5. «Իմպուլս»՝ 54
6. «Ուլիս»՝ 37
7. «Արարատ»՝ 28
8. «Բանանց»՝ 26