Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մասնակցեցին մասնակցելու համար

Սպորտ

Ծանրամարտի Հայաստանի պարմանուհիների հավաքականը ավարտեց ելույթները Տաշքենտում անցկացվող ծանրամարտի աշխարհի պատանեկան առաջնությունում:

Մեր 7 մարզուհիներից ոչ մեկը չկարողացավ պայքար մղել մեդալների համար: Բոլորն էլ գրավեցին ցածր տեղեր եւ բավականին ետ մնացին մեդալակիրներից: Մասնավորապես՝ 58 կգ քաշային Ծովինար Կիրակոսյանը 29 մասնակիցների մեջ զբաղեցրեց 26-րդ տեղը, իսկ հաղթողից ետ մնաց 66 կգ-ով:

Մեր մյուս մարզիկները ցույց տվեցին այսպիսի արդյունքներ.
63 կգ - Ռոզալյա Ավետիսյան՝ 17-րդ տեղ (-65 կգ), Աղունիկ Հակոբյան՝ 24-րդ (-83 կգ)
69 կգ - Տաթեւ Հակոբյան՝ 14-րդ (-41 կգ), Սոնա Պողոսյան՝16-րդ (-53 կգ)
+69 kg - Հռիփսիմե Պողոսյան՝ 16-րդ (-82 կգ), Արեւիկ Միրզախանյան՝ 17-րդ (-84 կգ)

Ինչպես ասում են, մեկնաբանությունները ավելորդ են: