Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դավիթ Նալբանդյանի օգնությամբ

Սպորտ
067c65f86c22ea2bb6a877d62ee35902

Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը իր երկրի հավաքականին օգնեց հաղթահարելու Դեւիսի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ փուլը:

Ֆրանսիայի հավաքականի հետ խաղում մեր հայրենակիցը զույգ կազմելով Օրասիո Սեբալյոսի հետ, հաղթեց զուգախաղերում եւ կարեւոր միավոր բերեց իր թիմին:

Արգենտինան ընդհանուր առմամբ 3:2 հաշվով առավելության հասավ ֆրանսիացիների նկատմամբ եւ մտավ կիսաեզրափակիչ, որտեղ կմրցի Չեխիայի ազգային թիմի հետ, որը պայքարից դուրս բերեց Ղազախստանի ընտրանուն:

Կիսաեզրափակիչ մյուս խաղում իրար հետ կհանդիպեն Կանադայի եւ Սերբիայի թենիսիստները: