A
A
Առաջատարների դժգույն ոչ-ոքին
Այսօր կայացավ ֆուտբոլի Հայաստանի առաջնության բարձրագույն խմբի 36-րդ տուրի կենտրոնական խաղը:
Մրցաշարային աղյուսակի 2-րդ տեղում գտնվող Երեւանի «Միկան» սեփական դաշտում ընդունեց մրցաշարի առաջատար Գյումրիի «Շիրակին»: Խաղն անցավ դժգույն եւ անհետաքրքիր պայքարում եւ տրամաբանորեն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքիով՝ 0:0: Այդպիսով, «Շիրակը» վաստակեց 74 միավոր եւ պահպանեց «Միկայի» նկատմամբ ունեցած 4 միավորի առավելությունը:
Այսօր կարեւոր հաղթանակ տարավ Երեւանի «Արարատը», որն իր հարկի տակ առավելության հասավ Կապանի «Գանձասարի» նկատմամբ՝ 2:1: Այս հաջողությունից հետո արարատցիները վաստակեցին 28 միավոր եւ վերջին տեղից բարձրացան 7-րդ հորիզոնական: Առաջնության ետնապահի դերը ստանձնեց Երեւանի «Բանանցը», որն ունի 26 միավոր: