A
A
«Փյունիկը» առաջին միավորները կորցրեց
Այսօր կայացած ֆուտբոլի Հայաստանի առաջնության բարձրագույն խմբի 36-րդ տուրում Երեւանի «Ուլիսը» Աբովյանում ոչ-ոքի խաղաց Երեւանի «Փյունիկի» հետ՝ 1:1:
Խաղի հաշիվը բացեց փյունիկցի Սարգիս Բալոյանը, իսկ 79-րդ րոպեին հավասացրեց ուլիսցի Արտակ Անդրիկյանը:
«Փյունիկը» առաջին միավորները կորցրին այս տարի եւ այժմ 56 միավորով զբաղեցնում է 3-րդ տեղը:
Այս տուրի մյուս խաղում Դիլիջանի «Իմպուլսը» Արարատ քաղաքում 1:0 հաշվով հաղթեց Երեւանի «Բանանցին»: Միակ գոլը 63-րդ րոպեին խփեց առաջնության ռմբարկու Նորայր Գյոզալյանը: Այս հաջողությունից հետո դիլիջանցիները վաստակեցին 54 միավոր եւ ընդհուպ մոտեցան 4-րդ տեղում գտնվող «Գանձասարին»՝ 55 միավոր:
Տուրի մյուս երկու խաղերը կկայանան վաղը: «Միկան» սեփական դաշտում կընդունի «Շիրակին», իսկ «Արարատը»՝ «Գանձասարին»: