Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ս. Մովսեսյանը կմասնակցի Ռուսաստանի առաջնությանը

Սպորտ
877d2c9377d111010ef337ef2bf2567d

Հայաստանի շախմատի հավաքականի անդամ, գրոսմայստեր Սերգեյ Մովսեսյանը ապրիլի 6-14-ը կմասնակցի Ռուսաստանի ակումբային առաջնությանը:

Մեր շախմատիստը հանդես կգա Սանկտ-Պետերբուրգի շախմատի ֆեդերացիայի թիմում, որը գլխավորում է վերջերս Լոնդոնում կայացած հավակնորդների մրցաշարում 3-րդ տեղը գրաված Պյոտր Սվիդլերը:

Սերգեյ Մովսեսյանից բացի առաջնությանը կմասնակցեն եւս մի քանի հայազգի շախմատիստներ, մասնավորապես` Գեորգի Պողոսյանը, Գեւորգ Հարությունյանը, Տիգրան Սիմոնյանը, Վահե Բաղդասարյանը (բոլորն էլ «Ատոմ» Սմոլենսկ), Արթուր Գաբրիելյանը, Գոռ հայրապետյանը («Պերսպեկտիվա» Լիպեցկ):

Կանանց մրցաշարում հանդես կգան գրոսմայստեր Կարինա Համբարձումովան («Լադյա» Կազան) եւ Ալինա Բալայանը («Չիգորինի անվան ակումբ» Սանկտ Պետերբուրգ):