Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սուսերամարտիկները կմեկնեն Խորվաթիա

Սպորտ
5ad7c90b00bab4685f9fa4fdee8af091

Սուսերամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը կմասնակցի աշխարհի պատանիների եւ երիտասարդների առաջնությանը, որը կանցկացվի ապրիլի 6-10-ը, Խորվաթիայի Պորեջ քաղաքում: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության մամուլի ծառայությունը:

Այդ մրցումներում հանդես կգան ճկասուսերակիրներ Մայքլ Հովհաննիսյանը, Էմիլ Դանիելյանը, խոցասուսերակիրներ Էդուարդ Հովիկյանը, Արթուր Քոչարյանը եւ Լիլիթ Էվոյանը:

Մայքլ Հովհաննիսյանը մարտի 29-ից մասնակցում է Պորեջում անցկացվող սուսերամարտի միջազգային հավաքին: Հավաքականի մյուս անդամները նրան կմիանան այսօր: