Հայաստանի առաջնությունը` Ստեփանակերտում
Հայտնի են դարձել Հայաստանի սամբոյի այս տարվա չեմպիոնները:
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, 52 կգ քաշային կարգում չեմպիոն է դարձել վանաձորցի Տիգրան Կիրակոսյանը, 57-ում` Էռնեստ Հայրապետյանը (Արցախ), 62-ում` բանակային մարզիկ Արեն Անտոնյանը, 68-ում` Անդրանիկ Նաղդալյանը (Երեւան), 74-ում` Վաչիկ Վարդանյանը (Եղվարդ), 82-ում` Մավրիկ Նասիբյանը (Արցախ), 90-ում` Աշոտ Դանիելյանը (Արցախ), 100-ում` Դավիթ Գրիգորյանը (Արցախ), +100 կգ քաշում` Արտյուշա Մկրտչյանը (ԲԿՄԱ):
Ի դեպ, Հայաստանի սամբոյի այս տարվա առաջնությունը անցկացվել է Ստեփանակերտում: Առաջնությանը մասնակցել են 70 մարզիկ Հայաստանից եւ Լեռնային Ղարաբաղից:
Առաջնությունում խաղարկված 36 մեդալների շուրջ կեսը նվաճեցին սամբոյի եւ ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի սաները: Երեք մեդալ վաստակեցին զինծառայող մարզիկները, երկուական` գյումրեցիները եւ սպիտակցիները:
Բոլոր հաղթողներն ու մրցանակակիրներն արժանացան համապատասխան կարգի մեդալների, պատվոգրերի, դրամական պարգեւների, չեմպիոնները` նաև անհատական նվերների:
Առաջնության եզրափակիչ գոտեմարտերին ներկա է եղել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: