Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

13 շախմատիստ եւ 1 շախմատիստուհի

Սպորտ
bf3c349d58ddbe6bcab5c4150c543fe2

2013 թ շախմատի Եվրոպայի անհատական առաջնության կազմկոմիտեն հրապարակեց մասնակիցների ցանկը:

Ըստ այդ ցուցակի Հայաստանից մրցաշարին կմասնակցեն 13 շախմատիստ եւ 1 շախմատիստուհի: Նրանք են գրոսմայստերներ Վլադիմիր Հակոբյանը, Սերգեյ Մովսեսյանը, Գաբրիել Սարգսյանը, Տիգրան Լ. Պետրոսյանը, Հրանտ Մելքումյանը, Ավետիք Գրիգորյանը, Զավեն Անդրիասյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Արման Փաշիկյանը, Հովհաննես Գաբուզյանը, Էլինա Դանիելյանը, միջազգային վարպետ Կարեն Գրիգորյանը, ՖԻԴԵ-ի վարպետ Ռոբերտ Աղասարյանը, առաջին կարգային Վլադիմիր Պողոսյանը:

2013 թ շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը մայիսի 4-17-ը, լեհական Լեգնիցա քաղաքում: Առաջնությունը կանցկացվի շվեյցարական մրցակարգով, 11 տուրով: Մրցանակային հիմնադրամը կազմում է 100 հազար եվրո: Առաջին 23 տեղերը գրաված շախմատիստները իրավունք կստանան մասնակցելու 2013 թվականի շախմատի աշխարհի գավաթի խաղարկությանը: