Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

8 տղա, 7` աղջիկ

Սպորտ
38497097995fe973cfa80ae1bc2ae58f

Ապրիլի 6-13-ը Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենտում կայանալիք ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանից կմասնակցեն 15 ծանրորդ, 8 տղա, 7` աղջիկ:

Հայաստանի երիտասարդական հավաքականը մրցումներին լավ պատրաստվելու համար ուսհավաքներ է անցկացրել Աբովյանում: Մեր աղջիկ ծանրորդները մարզվել են Երեւանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում:

Ինչպես «Ա1+»-ի մարզական թղթակցին հայտնեց Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանը, մեր հավաքականների առջեւ խնդիր է դրված պայքարել 2014 թ պատանեկան օլիմպիական խաղերի երկուական ուղեգրերի համար: