Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ֆրանսիայի ՆԳ նախարարը սատարել է «Բարսելոնային»

Սպորտ
d0497e7e556c18f6735b0c3d755446f8

ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ փուլի ՊՍԺ - «Բարսելոնա» առաջին խաղում հյուրերին աջակցել է անգամ Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Մանուել Վալսը:

«Ես սատարել եմ «Բարսելոնային», որովհետեւ այն Ֆրանսիայի սահմաններից դուրս գտնվող իմ սիրելի թիմն է» - խոստովանել է 51-ամյա նախարարը, որը ծնվել է Բարսելոնայում,
կատալոնցի նկարիչ Շավիեր Վալսի ընտանիքում, սակայն 1982 թվականից ապրում է Ֆրանսիայում:

Մանուել Վալսը գոհ է մնացել առաջին խաղի արդյունքից, որը որոշակի առավելություն է տալիս իր սիրելի թիմին:

Նշենք, որ ՊՍԺ - «Բարսելոնա» հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի` 2:2: Հաջորդ փուլ մտնելու համար կատալոնյան թիմը սեփական դաշտում պետք է չպարտվի կամ գերարդյունավետ ոչ-ոքի (3:3, 4:4) չխաղա:

ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ փուլի մյուս խաղում Մյունխենի «Բավարիան» սեփական հարկի տակ 2:0 հաշվով հաղթեց «Յուվենթուսին» եւ լուրջ հայտ ներկայացրեց կիսաեզրափակիչ մտնելու համար: Պատասխան մրցավեճում իտալական ակումբին ձեռք է տալիս միայն խոշոր հաշվով հաղթանակը: