Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Խոսրով Հարությունյանի համար անսպասելի էր

Քաղաքականություն
ca1418ab0c90aca8ba64bf12ffec99f3

ԱԺ պատգամավոր Խոսրով Հարությունյանի համար մի քիչ անսպասելի եղել հանգամանքը, որ պարզել է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը ուղղակի ծոմ էր պահում:

«Այն դեպքում, երբ ես կարծում էիմ որ հացադուլ էր անում քաղաքական նպատակներով: Հացադուլն ավելի արժեքավոր կլիներ», -այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց պարոն Հարությունյանը:

Նա տրամաբանական է համարում նաեւ հացադուլից հետո Րաֆֆի Հովհաննիսյանի մարզային հանդիպումները։ Խոսրով Հարությունյանի խոսքերով՝ նա փորձում է աջակցություն ստանալ քաղաքացիների կողմից:
Խոսրով Հարությունյանը բանակցության ռեսուրսը դեռ սպառված չի համարում: «Ծիծաղելի է ուղղակի նախագահի հետ զրուցել սրճարանում: Կարելի է գնալ նախագահական նստավայր եւ այդ հարցերը բարձրացնել այնտեղ»,- նշեց նա:

Անդրադառնալով Երեւանի ավագանու մայիսի 5-ի ընտրություններին՝ Խոսրով Հարությունյանը նշեց.«Ավագանին ունի բացառիկ դերակատարում, ավագանու անդամը ոչ միայն իր ընտրողների առջեւ է պատասխանատու, այլ նաեւ կուսակցության»։