Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երեւանի «Արարատը» 50 տարեկան է

Սպորտ
199067cd5db9c2b76c0ea41f0d0b0af0

Ուղիղ 50 տարի առաջ, մարտի 31-ին, Երեւանի «Արարատ» ֆուտբոլային թիմը իր անդրանիկ պատոնական խաղն անցկացրեց` ԽՍՀՄ ֆուտբոլի 1963 թ առաջնության առաջին տուրում ընդունելով Մոսկվայի «Տորպեդոյին»:

Մինչեւ 1963 թվականը Երեւանի ֆուտբոլի վարպետ թիմերը հանդես են եկել «Դինամո» եւ «Սպարտակ» անվան տակ, քանի որ համանուն մարզական ընկերությունները ավելի մեծ տարածում ունեին ԽՍՀՄ նախկին հանրապետություններում:

1963 թվականին Խորհրդային Հայաստանի մարզական ղեկավարների որոշմամբ ԽՍՀՄ ֆուտբոլի Ա խմբում հանդես եկող Երեւանի «Սպարտակ» թիմը հանձնվեց «Աշխատանք» մարզական ընկերությանը: Դրա հետ միասին որոշվեց թիմն անվանել «Արարատ»: Այդպիսով, ֆուտբոլային աշխարհում առաջին անգամ շրջանառության մեջ է մտնում արարատցիներ բառակապակցությունը:

Երեւանի «Արարատը» շուտով արդարացրեց իր անվանումը: Անվանակոչումից 10 տարի անց, 1973 թվականին, արարատցիները միանգամից տիրեցին ԽՍՀՄ ֆուտբոլի երկու բարձունքներին` դառնալով չեմպիոն եւ գավաթակիր:

Նույնը կրկնել հաջողվեց 1993 թվականին, երբ «Արարատը» նախ տիրեց նորանկախ Հայաստանի գավաթին, ապա հաղթեց ՀՀ առաջնությունում:

Ավաղ, ժամանակները փոխվել են եւ այսօր «Արարատը» պայքարոմ է բարձրագույն խմբում մնալ-չմնալու համար: Սակայն արարատցիներ բառակապակցությունը մնացել է եւ թիմի ֆուտբոլիստները, մարզիչները եւ ղեկավարները պետք է ձգտեն բարձր պահել այդ 50-ամյա կոչումը: