Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց

Սպորտ
68d959457b2b980819fd6f0f7245c0e5

Լոնդոնում ընթացող շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի 13-րդ տուրում մեր շախմատիստ Լեւոն Արոնյանը սեւերով ոչ-ոքի խաղաց ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկի հետ: Նա վաստակեց 7 միավոր եւ Պյոտր Սվիդլերի հետ բաժանում է 3-4-րդ տեղերը:

Առաջին երկու տեղերը զբաղեցնող Վլադիմիր Կրամնիկը եւ Մագնուս Կառլսենը, որոնք ունեն համապատասխանաբար 8 եւ 7,5 միավոր, այժմ շարունակում են իրենց պարտիաները:

Վաղը տեղի կունենան վերջին, 14-րդ տուրի պարտիաները: Լեւոն Արոնյանը սպիտակներով կմրցի ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովի հետ: