A
A
Լեւոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց
Մեկ օր ընդմիջումից հետո շախմատի խաղատախտակի առջեւ կրկին նստեցին աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդները, որոնք Լոնդոնում պայքարում են եզրափակիչ միակ ուղեգրի համար:
Հերթական, 7-րդ տուրն անցավ հանգիստ պայքարում: Լեւոն Արոնյանը սպիտակներով ոչ-ոքի խաղաց ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկի հետ:
Միավորը կիսեց նաեւ նրա գլխավոր մրցակից Մագնուս Կառլսենը, որը սպիտակներով չկարողացավ կոտրել ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովի դիմադրությունը: Այդպիսով, Լեւոն Արոնյանը եւ նորվեգացի գրոսմայստերը վաստակեցին 5-ական միավոր եւ շարունակում են բաժանել 1-2-րդ տեղերը:
Վաղը կայանալիք 8-րդ տուրում իրար հետ կհանդիպեն հենց առաջատարները: Սպիտակներով հանդես կգա Մագնուս Կառլսենը: