Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երկու հաղթանակ` մեկ օրում

Սպորտ
877d2c9377d111010ef337ef2bf2567d

Գրոսմայստեր Լիլիթ Մկրտչյանը երկրորդ անընդմեջ հաղթանակը տարավ Հնդկաստանի Բխուբանեշվար քաղաքում անցկացվող շախմատի միջազգային մրցաշարում եւ բարձրացավ 2-րդ հորիզոնական:

7-րդ տուրում մեր շախմատիստուհին սպիտակներով պարտության մատնեց ռումինուհի Քրիստին-Ադելա Ֆոյսորին: Նա այժմ ունի 4,5 միավոր եւ ընդամենը մեկով է ետ մնում մրցաշարի առաջատար, ռուսաստանցի Օլգա Գիրյայից:

Մեր մյուս շախմատիստուհի Էլինա Դանիելյանը այս տուրում նույնպես հաջող հանդես եկավ եւ սպիտակներով հաղթեց հնդկուհի Ռութ Ռադմինիին: Նա վաստակեց 4 միավոր եւ բարձրացավ 3-րդ հորիզոնական:

Այսօր կայանալիք 8-րդ տուրում Լիլիթ Մկրտչյանը սպիտակներով կհանդիպի մրցաշարի ետնապահներից մեկի՝ հնդկուհի Մանիշա Կիրանի հետ: Էլինա Դանիելյանի մրցակիցը կլինի չինուհի Քի Գուոն, որը 3 միավորով 8-րդ տեղում է գտնվում: