Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մուսա Մուրթազալիեւը մեդալ կբերի Հայաստան

Սպորտ
560fb64c63973a494d1df09d2bf1c064

Հայաստանի ազատ ոճի ըմբիշ Մուսա Մուրթազալիեւը կպայքարի Եվրոպայի չեմպիոնի կոչման համար:

Ազգությամբ դաղստանցի մարզիկը 84 կգ քաշայինների մրցաշարում բարեհաջող հաղթահարելով նախնական փուլի բոլոր երեք արգելքները, մտավ եզրափակիչ: Ոսկե մեդալի համար մարտում նա ուժերը կչափի Վրաստանի ներկայացուցիչ Դատո Մարսագիշվիլու հետ:

Այդպիսով, Հայաստանի ազատ ոճի հավաքականը երկրորդ մեդալը կումեմա Թբիլիսիում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում: Հիշեցնենք, որ երեք օր առաջ մեր ըմբիշ Դավիթ Սաֆարյանը հաղթող էր ճանաչվել 66 կգ քաշային կարգում: