Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լիլիթ Մկրտչյանը հաղթեց Նիշա Մոհոտային

Սպորտ
5b29de88200437f696bf8d633c6bee8e

Հայաստանի շախմատիստուհի Լիլիթ Մկրտչյանը Հնդկաստանում անցկացվող շախմատի կանանց միջազգային մրցաշարի 6-րդ տուրում սեւերով հաղթեց հնդկուհի Նիշա Մոհոտային եւ բարելավեց մրցաշարային գործերը:

Այժմ նա 3,5 միավորով զբաղեցնում է 4-րդ տեղը: Աղյուսակը շարունակում է վստահ գլխավորել ռուսաստանցի Օլգա Գիրյան, ով իր ակտիվում ունի 5 միավոր: Նրանից մեկ միավորով ետ են մնում հնդկուհի Ռութ Ռադմինը եւ ռումինուհի Քրիստինա-Ադելա Ֆոյսորը:

Մեր գրոսմայստեր Էլինա Դանիելյանը այս տուրում սեւերով ոչ-ոքի խաղաց վերջինիս հետ: Նա 3 միավորով բաժանում է 5-7րդ տեղերը:

Այսօր Լիլիթ Մկրտչյանը սպիտակներով կմրցի Քրիստինա-Ադելա Ֆոյսորի, իսկ Էլինա Դանիելյանը` Ռութ Ռադմինի հետ: