Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բաժանեցին միավորները

Սպորտ
6e89fb114410b145f2fe82833b91a27e

Հնդկաստանում ընթացող շախմատի կանանց միջազգային մրցաշարի 5-րդ տուրում Հայաստանի ներկայացուցիչները ոչ-ոքի ավարտեցին իրենց պարտիաները:

Էլինա Դանիելյանը սեւերով խաղաղ դաշն կնքեց գերմանուհի Էլիզաբեթ Պաեցի հետ, իսկ Լիլիթ Մկրտչյանը սպիտակներով միավոր կիսեց հնդկուհի Մարի-Անն Գոմեսի հետ:

Մեր շախմատիստուհիները վաստակել են 2,5-ական միավոր եւ եւս երեք մասնակիցների հետ բաժանում են 4-8-րդ տեղերը: Մրցաշարային աղյուսակը շարունակում է գլխավորել ռուսաստանցի Օլգա Գիրյան, ով իր ակտիվում ունի 4 միավոր:

Այսօր տեղի կունենան 6-րդ տուրի պարտիաները: Էլինա Դանիելյանը սեւերով կհանդիպի ռումինուհի Քրիստինա-Ադելա Ֆոյսորի հետ, իսկ Լիլիթ Մկրտչյանը` հնդկուհի Նիշա Մոհոտայի հետ: