Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Արոնյանը տակտիկական ոչ-ոքի խաղաց

Սպորտ
fcf2ad00f5926becdba13558bd94b039

Լոնդոնում շարունակվող շախմատի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարում այսօր մեր ուժեղագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը սեւերով հանդիպեց ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկի հետ:

Աշխարհի նախկին չեմպիոնը վերջում չնայած երկու զինվորի շատ ուներ, սակայն այդպես էլ չկարողացավ քանակական առավելությունը վերածել նյութականի: 72-րդ քայլին Վլադիմիր Կրամնիկը ստիպված ընդունեց իր անզորությունը եւ խաղաղ դաշն կնքեց:
Այդպիսով, Լեւոն Արոնյանը վաստակեց 3,5 միավոր եւ հավասարվեց Մագնուս Կառլսենի հետ, որը ավելի շուտ, նույնպես համառ պայքարում, ոչ-ոքի էր խաղացել մրցաշարի ետնապահ Վասիլի Իվանչուկի հետ:

Վաղը կկայանան 6-րդ տուրի պարտիաները: Լեւոն Արոնյանը սպիտակներով կմրցի ադրբեջանացի Թեյմուր Ռաջաբովի հետ, որը 2,5 միավոր ունի: