A
A
2-րդ օրն անհաջող էր
Թբիլիսիում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնության 2-րդ օրը Հայաստանի ներկայացուցիչները անհաջող հանդես եկան:
Ազատ ոճի ըմբշամարտի մրցումներում մեր 55 կգ քաշային ըմբիշ Միհրան Ջաբուրյանը 1/4 եզրափակիչում պարտվեց ռուսաստանցի Արտյոմ Գեբեկովին: Քանի որ վերջինս հաջորդ փուլում նույնպես պարտություն կրեց, մեր ըմբիշը զրկվեց նաեւ 3-րդ տեղի համար սփոփիչ մրցաշարին մասնակցելու հնարավորությունից:
60 կգ քաշային Նարեկ Սանոյանը մեկնարկային գոտեմարտում պարտվեց Ուկրաինան ներկայացնող մեր հայրենակից Միկոլա Այվազյանին եւ ավարտեց ելույթները:
Վաղը Եվրոպայի չեմպիոնի կոչման համար կպայքարեն 74 եւ 120 կգ քաշային ըմբիշները: Հայաստանից հանդես կգան համապատասխանաբար Գրիգոր Գրիգորյանը եւ Անդրանիկ Գալստյանը: