A
A
Արմեն Սիմոնյանը 2-րդ տեղը զբաղեցրեց
Չեխիայի Ուստի նադ Լաբեմ քաղաքում անցկացվող բռնցքամարտի միջազգային ավանդական մրցաշարում Հայաստանի 5 ներկայացուցիչներից 3-ը մրցանակ նվաճեցին:
Ծանր քաշային Արմեն Սիմոնյանը երկրորդ տեղը զբաղեցրեց եւ արժանացավ արծաթե մեդալի: Նարեկ Աբգարյանը (52 կգ) եւ Արա Պուլուզյանը (64 կգ) գրավեցին 3-րդ տեղը եւ արժանացան բրոնզե մեդալի: Մրցանակային երկրորդ տեղ գրավեց նաեւ Չեխիան ներկայացնող մեր հայրենակից, 56 կգ քաշային Էրիկ Աղաթելյանը:
Հայաստանի մյուս երկու բռնցքամարտիկներ Արամ Ավագյանը (56 կգ) եւ Հրայր Մաթեւոսյանը (69 կգ) պարտվեցին առաջին մարտում եւ դուրս մնացին պայքարից: