Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարդան Մինասյանի 20 հույսը

Սպորտ
6e7cc8082d04943dd1f47555d3b2996d

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը 20 ֆուտբոլիստ է հրավիրել 2014 թ աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստան - Չեխիա հանդիպմանը նախապատրաստվելու համար: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքը:

Հրավիրված ֆուտբոլիստներն են.
Դարպասապահներ` Ռոման Բերեզովսկի («Դինամո» Մոսկվա, Ռուսաստան), Գեւորգ Կասպարով («Զոբ Ահան» Իրան), Արթուր Հարությունյան («Շիրակ»)

Պաշտպաններ` Ռոբերտ Արզումանյան («Ակտոբե» Ղազախստան), Վալերի Ալեքսանյան, («Սանաթ Նաֆթ» Իրան), Արտյոմ Խաչատուրով («Շերիֆ» Մոլդովա), Կամո Հովհաննիսյան, Արտակ Եդիգարյան, Վարազդատ Հարոյան («Փյունիկ»), Արթուր Ավագյան («Գանձասար»)

Կիսապաշտպաններ` Կարեն Մուրադյան («Շիրակ»), Հենրիխ Մխիթարյան («Շախտյոր» Ուկրաինա), Գեւորգ Ղազարյան («Մետալուրգ» Դոնեցկ, Ուկրաինա), Դավիթ Մանոյան («Փյունիկ»), Մարկոս Պիզելի («Կուբան» Ռուսաստան), Զավեն Բադոյան (ԲԱՏԵ Բելառուս), Էդգար Մալաքյան («Չեսկե Բուդեյովիցե» Չեխիա)

Հարձակվողներ` Յուրա Մովսիսյան («Սպարտակ» Մոսկվա, Ռուսաստան), Արթուր Սարկիսով («Վոլգա» Ռուսաստան), Էդգար Մանուչարյան («Ուրալ» Ռուսաստան)

Լեւոն Հայրապետյանը, Արաս Օզբիլիսը, Միխայիլ Մարկոսովը, Նորայր Ասլանյանը եւ Մասիս Ոսկանյանը Չեխիայի հետ հանդիպմանը չեն կարող մասնակցել վնասվածքների պատճառով, իսկ Կառլեն Մկրտչյանը, Արթուր Եդիգարյանը եւ Հրայր Մկոյանը որակազրկված են:

Վարդան Մինասյանը ՀՖՖ կայքին տեղեկացրել է, որ մարտի 21-ին երիտասարդական հավաքականի հետ կայանալիք ստուգողական հանդիպումից հետո երիտասարդականի որոշ խաղացողներ կհամալրեն ազգային թիմի կազմը:

Հայաստանի հավաքականը մարտի 19-25-ը ուսհավաք կանցկացնի ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի Ակադեմիայում: Մարտի 21-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ստուգողական խաղ կանցկացնի Հայաստանի Մ-21 տարեկանների հավաքականի հետ: Հանդիպման սկիզբը ժամը 18:00-ին:

Հիշեցնենք, որ 2014 թ աշխարհի գավաթի խաղարկության ընտրական փուլի Հայաստան - Չեխիա հանդիպումը տեղի կունենա մարտի 26-ին, ժամը 20:00-ին, «Հանրապետական» մարզադաշտում: