Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փոփոխություն խաղացանկում

Սպորտ
7c5d2a49ca878f6baa233b3d1f4828d6

Հայաստանի ֆուտբոլի գավաթի խաղարկության 1/4 եզրափակիչ փուլի խաղացանկում տեղի է ունեցել փոփոխություն:

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, մարտի 12-ին նախատեսված «Իմպուլս» - «Փյունիկ» հանդիպումը կկայանա Երեւանի «Բանանց» մարզադաշտում: Հիշեցնենք, որ դիլիջանյան ակումբն իր մրցակիցներին հիմնականում ընդունում է Արարատի «Այգ» մարզաբազայի խաղադաշտում:

Մնացած գավաթային խաղերը տեղի կունենան թիմերի կողմից նախապես հայտավորված մարզադաշտերում: Երեւանի «Արարատը» Աբովյանում կընդունի Գյումրիի «Շիրակին», «Գանձասարը» Կապանում կհյուրընկալի Մարտունու «Ալաշկերտին», իսկ «Միկան» սեփական դաշտում ուժերը կչափի «Ուլիսի» հետ: Խաղերը կկայանան մարտի 12-ին եւ 13-ին: