Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Յուրա Մովսիսյանի ֆանտաստիկ նորամուտը

Սպորտ
9deabb9c3988f40d0982c3cf84985c53

 

Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը դարձավ Մոսկվայի «Սպարտակի» առաջին նորեկը, որը մեկնարկային խաղում երեք գոլ խփեց:

Ռուսաստանի առաջնությունում այսօր կայացած «Սպարտակ» - «Թերեք» խաղում մեր ֆուտբոլիստը արդեն 2-րդ րոպեին բացեց հաշիվը, 29-րդ րոպեին կրկնապատկեց այն, իսկ 76-ին երրորդ անգամ գրավեց մրցակցի դարպասը: Այդ գոլերի հաշվին մոսկվացիները հաղթեցին 3:1 հաշվով եւ շրջանցեցին հենց չեչենական թիմին:

Յուրա Մովսիսյանը կրկնեց Վլադիկավկազի «Ալանիայի» նախկին ֆուտբոլիստ Իվան Գեցկոյի սահմանած ռեկորդը, որը Ռուսաստանի 1999 թվականի առաջնությունում նույնպես հեթ-տրիկի հեղինակ էր դարձել իր անդրանիկ խաղում: