A
A
«Միկան» եւ «Ուլիսը» հաղթանակ տարան
Այսօր կայացան ֆուտբոլի Հայաստանի առաջնության բարձրագույն խմբի 33-րդ տուրի մնացած երկու հանդիպումները:
Երեւանի «Միկան» սեփական հարկի տակ 2:0 հաշվով վստահ հաղթեց ետնապահներից «Բանանցին» եւ վաստակած միավորներով (69) հավասարվեց մրցաշարի առաջատար Գյումրիի «Շիրակին»:
Երեւանի «Ուլիսը» Աբովյանում նվազագույն հաշվով պարտության մատնեց առաջնույթան մյուս ետնապահ «Արարատին»՝ 1:0: Հանրապետության չեմպիոնը 35 միավորով ամրապնդվեց 6-րդ հորիզոնականում, իսկ արարատցիները 24 միավորով շարունակում են եզրափակել աղյուսակը: