Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գագիկ Ծառուկյանը վերընտրվել է (տեսանյութ)

Սպորտ
69cfcdaea07c447e1fa6469e185e6132

Գագիկ Ծառուկյանը երկրոդ անգամ վերընտրվել է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ:

Այսօր Երեւանում ՀԱՕԿ-ի հաշվետու-ընտրական համաժողովի բոլոր 116 մասնակիցները իրենց ձայնը տվել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահին, որը եւս 4 տարի կզբաղեցնի այդ պատասխանատու պաշտոնը:

Չեն փոխվել նաեւ Գագիկ Ծառուկյանի երեք տեղակալները: Դրանք են օլիմպիական չեմպիոն, ծանրորդ Օգսեն Միրզոյանը, Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանը, Երեւանի Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի ռեկտոր Վահրամ Առաքելյանը: