25 տարի Սոս Սարգսյանի կողքին. «Այո , ես երջանիկ եմ,,,» (տեսանյութ)
Տիկին Նելլին համոզված է որ այսօր առանց նվերների չի մնա;
Առաջինը նրան շնորհավորել են թոռնիկն ու տղան։ Մեր այցելության պահին ամուսինը` դերասան Սոս Սարգսյանը քնած էր։ Եթե նույնիկ նրանից շնորհավորանքներ այսօր չստանա, չի նեղսրտի։ Սոս Սարգսյանն, ասում է, երբեմն էլ իր իսկ ծննդյանն օրն է մոռանում։
«Բայց ես ուշադրության պակաս երբեք չեմ զգացել, նա շատ ուշադիր ամուսին է»,-ասում է տիկին Նելլին։
Նրա կարծիքով՝ թատրոնի նկատմաբ մեծ սերը խաչեց իր Սոս Սարգսյանի ճանապարհները;
Մասնագիտությամբ երաժիշտ կինը իր կյանքը չի պատկերացնում առանց թատրոնի: Վստահ է` Սոս Սարգսյանն էլ նույն կերպ տարված է երաժշտությամբ, որքան ինքը թատրոնով;
«Մեր տանը հետաքրքիր բան կա, թատրոնը իմ մեջ հաղթեց, երաժշտությունը իր ... 2 տարի է՝ դասական երաժշտություն է լսում»,-ասում է տիկին Նելլին։
Տանը տիկին Նելլիի ամենասիրած անկյունը խոհանոցն է: Ամուսինը համեղ ուտել շատ է սիրում, բայց պահանջկոտ չէ: Ամենակարեւորը սուրճն է, որից դերասանը երբեք չի հրաժարվում:
«Մենք 25 տարի է՝ ապրում ենք, բայց այդպես չի եղել, որ չհասկանանք իրար: Ես էլ եմ շատ բարդ մարդ, էմոցիոնալ եմ, խառնվող, անհանգիստ, շատ ակտիվ եմ: Կարող էր կոնֆլիկտային բաներ ստեղծվեր, եթե իմաստությունը չօգներ իրեն»,- ասում է ՍՈս Սարգսյանի կինը։
Բնավորությամբ ակտիվ, էմոցիոնալ կինը, ընտանիքում ավելի խաղաղ է: Ընդունում է, որ տան գլխավորն ու որոշողը ամուսինն է: Սա նրա համար չգրված օրենք է:
Իմաստուն ու հայտնի մարդու կողքին ապրելը դժվար չէ, ասում է տիկին Նելլին: Ճիշտ է՝ դերասանը բարդ բնավորություն ունի, բայց նրբանկատ է: Հենց սա էլ տիկին Նելլին ամենից շատ է գնահատում: Նա ըմբռնումով է մոտենում Սոս Սարգսյանը բազմաթիվ երկրպագուհիներին, վստահեցնում է, այդ երբեք խանդի առիթ չի եղել:
«Ես շատ եմ լսել, որ ասում են՝ դուք գիտեք, որ երջանիկ եք։ Ասում եմ՝ այո, գիտեմ»,- ծիծաղում է տիկին Նելլին։