A
A
Համեստ արդյունքեր
Հայաստանի շախմատիստները համեստ արդյունքեր ցույց տվեցին Իրանի Ռաշտ քաղաքում ավարտված Խազար-օպեն շախմատի մրցաշարում:
Սարգիս Մանուկյանը եւ Սիմոն Մկրտչյանը 11 հնարավորից վաստակեցին 7-ական միավոր եւ զբաղեցրին համապատասխանաբար 19-րդ եւ 20-րդ տեղերը: Մանվել Պետրոսյանը եւ Վահե Բաղդասարյանը 6,5-ական միավորով հանգրվանեցին 29-րդ եւ 30-րդ հորիզոնականներում: Սեդրակ Մաթեւոսյանը նույն արդյունքով 36-րդն է:
Մեկ միավոր քիչ ունեցող Նորայր Թորոսյանը եւ Մարիա Գեւորգյանը բաժանեցին 52-72-րդ տեղերը, իսկ Արմինե Բաբայանը 4 միավորով ավարտեց 98-րդ տեղում:
Մրցաշարի հաղթող դարձավ վրացի շախմատիստ Շոթա Ազալաձեն, որը իր անվան դիմաց գրանցեց 8,5 միավոր: