Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստան - Չեխիա խաղի տոմսերը պատրաստ են

Սպորտ
e3ec045f5a9d3711e7818981e7e2c12d

Մարտի 26-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում նախատեսված Հայաստան - Չեխիա աշխարհի առաջնության ընտրական խաղի տոմսերը կվաճառվեն մարտի 8-ից: Այդ մասին հաղորդում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքը:

Երկրպագուները դրանք կարող են ձեռք բերել «Հանրապետական» մարզադաշտի հարեւանությամբ գտնվող տոմսարկղերում եւ «Հյումել» խանութների ցանցում:

Տոմսերի արժեքն է.
Հարավային եւ հյուսիսային տրիբունաներ` 3000-ական դրամ
Արեւելյան տրիբունա` 5000 դրամ
Արեւմտյան տրիբունա` 8000 դրամ