Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Խաշմանյանը գլխավորեց Հայաստանի Մ-19 հավաքականը

Սպորտ
6dfca8788eb6a5895f7aea3a72124444

Երեւանի «Արարատի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը նշանակվել է ֆուտբոլի Հայաստանի Մ-19 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ: Այդ մասին տեղեկացնում է
Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Աբրահամ Խաշմանյանի օգնականները կլինեն «Արարատի» մարզիչ Արմեն Տոնոյանը եւ «Գանձասարի» դարպասապահների մարզիչ Արմեն Կիրակոսյանը:

Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Արթուր Ոսկանյանը: Նրան կօգնեն «Շիրակի» մարզիչ Ֆելիքս Խոջոյանը եւ դարպասապահների մարզիչ Վոլոդյա Վարդանյանը:

Մ-21 տարեկանների հավաքականը կշարունակի գլխավորել Ռաֆայել Նազարյանը: