A
A
«Մենք խփողների ձեռքը բռնողն ենք» (տեսանյութ)
Մի քանի հազար գյումրեցիներ այս պահին հավաքված են Գյումրու Թետերական հրապարակում` բազմաթիվ դրոշներով և պաստառներով` «Գյումրին չի՛ վաճառվում», «Րաֆֆի` 70 %», «Բարեւ» և այլ բովանդակությամբ: Նախքան Րաֆֆի Հովհաննիսյանի ելույթը, գյումրեցիներին դիմեցին Ստյոպա Սաֆարյանն ու Զարուհի Փոստանջյանը:
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փաստանջյանը, Գյումրու քաղաքացիներին հիշեցրեց Սերժ Սարգսյանի այցը` նախընտրական քարոզարշավի ժամանակ և վստահեցրեց, որ այսուհետ պատժվելու են բոլոր «խփողները»:
«Մի քանի օր առաջ այստեղ ՍերԺ Սարգսյանը հայտարարում էր խփելու մասին: Մենք խփողների ձեռքը բռնողն ենք»,- գյումրեցիներին ասաց Զարուհի Փոստանջյանը: