Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արյունահեղություն «Լիոն» - «Տոտենհեմ» խաղից առաջ

Սպորտ
b266b090c0d29b054a2cf4158bca4769

Այսօր կայանալիք Եվրոպայի լիգայի «Լիոն» - «Տոտենհեմ» խաղի նախօրեին հյուրերի երկրպագուները ծեծի են ենթարկվել:

Ինչպես տեղեկացնում է «Բի Բի Սի» հեռուստաըկերությունը, երեկ գիշերը Լիոնի բարերից մեկում դիմակավորված 50 մարդիկ հարձակվել են Անգլիայից ժամանած 150 ֆուտբոլասերների վրա, որի արդյունքում անգլիացի 3 երկրպագուներ ծանր վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Բարեբախտաբար բարի անվտանգության աշխատակիցներին հաջողվել է արագ փակել մուտքի դռները եւ տարանջատել կռվող կողմերին:

Ի դեպ, սա երկրորդ դեպքն է, որ Եվրոպայի լիգայի խաղից առաջ տուժում են «Տոտենհեմի» երկրպագուները: Երեք ամիս առաջ նրանք հարձակման էին ենթարկվել Հռոմում, տեղի «Լացիոյի» հետ խաղից առաջ: