Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանը կհանդիպի Բելառուսի հետ

Սպորտ
f94b486eff4c1d686c9971327e360759

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը աշխարհի գավաթի խաղարկության խմբային փուլում կպայքարի 2-րդ տեղի համար:

Թեհրանում մեկնարկած մրցումների առաջին օրը կայացավ խմբային փուլը: Հայաստանի հավաքականը «Ա» խմբի առաջին խաղում պարտվել է Ռուսատանին (2:5), ապա հաղթել է Բուլղարիային (7:0) ու Հարավային Կորեային (5:2):

Այսօր մեր թիմը կմրցի Բելառուսի հետ: Հաջողության դեպքում մերոնք խմբում կզբաղեցնեն երկրորդ տեղը: Այդ դեպքում Հայաստանը բրոնզե մեդալների համար խաղում կմրցի Թուրքիայի ընտրանու հետ, որը երկրորդն է ճանաչվել «Բ» խմբում:

Աշխարհի գավաթը եզրափակիչ խաղում կվիճարկեն Իրանի եւ Ռուսաստանի ըմբիշները, որոնք ժամանակից շուտ հաղթող են ճանաչվել իրենց խմբերում: