Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վրաստանում կմարզվեն Գարի Կապարովի մեթոդով

Սպորտ
100ce6c121b65b62b3780fcca815cf59

Շախմատի աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կապարովը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում ներկայացրել է իր կողմից ստեղծված շախմատի համակարգչային ուսծրագիրը:

Ծարագրի շնորհանդեսը կայացել է Թբիլիսի առաջին փորձարարական դպրոցում: Գարի Կասպարովը միաժամանակ ինտերնետով շախմատի դաս է անցկացրել Փոթիի եւ Քութաիսի դպրոցականների համար:

«Շախմատը ոչ միայն սպորտաձեւ է, այլեւ երեխաներին կրթելու էժան եղանակ է: Շախմատը նպաստում է անչափահասների տրամաբանական մտածողության եւ ընդհանուր կուլտուրայի զրագացման վրա» - ասել է աշխարհահռչակ շախմատիստը:

Ինչպես տեղեկացնում է Վրաստանի կրթության նախարարության կայքը, սկզբում այդ ծրագրի օգնությամբ շախմատ խաղալ կսովորեն Վրաստանի 100 միջնակարգ դպրոցներում, ապա այն կտարածվի ամբողջ երկրում: