Կարեն Հ. Գրիգորյանը շարունակում է հաղթարշավը
Հայաստանի շախմատիստ, միջազգային վարպետ Կարեն Հ. Գրիգորյանը շարունակում է հաղթարշավը Ֆրանսիայի Ռոշֆոր քաղաքում անցկացվող շախմատի միջազգային մրցաշարում:
Չորրորդ տուրում նա սպիտակներով հաղթեց Ֆրանսիան ներկայացնող Անդրեյ Իստրատեսկուին, վաստակեց 4 միավոր եւ միանձնյա պահպանեց առաջին տեղը: Կարեն Հ. Գրիգորյանը հաջորդող վրացի գրոսմայստեր Տորնիկե Սանիկիձեն ունի 3,5 միավոր:
Հայաստանի երկրորդ մասնակիցը, գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը, այս տուրում ոչ-ոքի խաղաց ռումինացի Վլադ-Քրիստիան Ժիանուի հետ: Նա 3 միավորով բաժանում է 3-11-րդ տեղերը:
Այսօր առավոտյան կայանալիք 5-րդ տուրում Կարեն Հ. Գրիգորյանը սեւերով կմրցի Տորնիկե Սանիկիձեի հետ, իսկ Սամվել Տեր-Սահակյանը սպիտակներով կփորձի կոտրել ֆրանսիացի Ադրիան Դեմոյի դիմադրությունը: Երեկոյան կկայանան 6-րդ տուրի պարտիաները: