Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուժերի փորձարկումներ արտերկրում

Սպորտ
91f650eff9b4f9e47d06b03cc81a211d

Երեւանի «Փյունիկը», որն այս օրերին ուսհավաք է անցկացնում Անթալիայում, ստուգողական 2-րդ խաղում 0:4 հաշվով զիջեց բոսնիական «Օլիմպիկին»: Մինչ այդ, 4 օր առաջ, փյունիկցիները տանուլ էին տվել մոլդովական «Կոստունելիին»` 0:3:

Կիպրոսում հավաք անցկացնող Երեւանի «Բանանցը» նույնպես ստուգողական 2-րդ խաղն անցկացրեց: Մեր թիմը 3:1 հաշվով առավելության հասավ այդ երկրի ներկայացուցիչ «Նեա Սալամիսի» նկատմամբ: Առաջին հանդիպման ժամանակ «Բանանցն» ոչ-ոքի` 0:0 էր խաղացել ռուսական «Ուֆայի» հետ:

Երեւանի «Միկան», որը նույնպես գտնվում է Կիպրոսում, ընկերական խաղում հաղթեց Լեհաստանի 2-րդ խմբի ներկայացուցիչ «Դրուտեքս-Բիտովիային»` 1:0:

Դիլիջանի «Իմպուլսը», որը չորս օր առաջ խաղաղ դաշն էր կնքել Բուլղարիայի առաջատար թիմերից մեկի` «Լեւսկու» հետ (1:1), հերթական խաղում խոշոր հաշվով պարտվեց «Ուֆային»` 0:3:

Հիշեցնենք, որ Հայաստանի ֆուտբոլի առաջնության մասնակից թիմերը ներկայումս ուսումնամարզական հավաք են անցկացնում Թուրքիայում («Փյունիկ», «Ուլիս», «Շիրակ», «Գանձասար», «Ալաշկերտ»), Կիպրոսում («Բանանց», «Միկա», «Իմպուլս») եւ Վրաստանում («Արարատ»):