A
A
55 ընտրող՝ Բաղրամյան 26-ում
Պարզվում է՝ 55 ընտրող գրանցված է Բաղրամյան 26 հասցեում, որտեղ, ինչպես հայտնի է, գտնվում է ՀՀ նախագահի նստավայրը։
Ինչպես երեւում է՝ 10/30 ընտրատեղամասում փակցված ու նաեւ ոստիկանության կայքում հրապարակած ցուցակներից /984 համարից մինչեւ 1039-ը/ , այդ ընտրողները, տարբեր տարիքի քաղաքացիներ են,որոնք բնակվում են Բաղրամյան 26-ի տարբեր բնակարաններում։
Այս մասին թեկնածուներից մեկի շտաբ ահազանգել են իրենց անունները ցուցակում ստուգած ընտրողները։