Վերապատրաստվեցին ընտրությունից առաջ
Նախագահական ընտրություններին ընդառաջ՝ Հայաստանում Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) գրասենյակի աշխատակազմը և արագ արձագանքման խմբերի փորձագետները այսօր մասնակցեցին ընտրական իրավունքի վերաբերյալ դասընթացին:
Միջոցառումը, որ կազմակերպել են ԵԱՀԿ երևանյան գրասենյակը ՄԻՊ գրասենյակի հետ համագործակցությամբ և ԵՄ ֆինանսավորմամբ, ներառեց աշխատակազմի մոտ 40 ներկայացուցիչներ, ինչպես նաև մարդու իրավունքների փորձագետներ և իրավաբաններ:
ՄԻՊ գրասենյակի աշխատակազմի ներկայացուցիչները և արագ արձագանքման խմբերի փորձագետները ուսումնասիրեցին ընտրական իրավունքը և ընտրությունների ընթացքում հնարավոր ընտրախախտումներին ընթացք տալու եղանակները: Արագ արձագանքման խմբերը կազմավորվել են ենթադրյալ ընտրախախտումների գրանցումն ու հղումը տեղում ապահովելու նպատակով:
ԵԱՀԿ երևանյան գրասենյակը նաև աջակցել է ընտրությունների ընթացքում ՄԻՊ գրասենյակի գործունեության վերաբերյալ սոցիալական հոլովակի պատրաստմանը, որը հեռարձակվում է փետրվարի 1-ից: