Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Փյունիկը» պարտվեց Մոլդովայի ետնապահին

Սպորտ
89165c7121eb877842c8edb18e21be11

Փետրվարի 12-ին Անթալիայի ուսումնամարզական հավաքի շրջանակներում Երեւանի «Փյունիկն» Անթալիայում անցկացրած առաջին ստուգողական խաղում 0:3 հաշվով պարտվել է Մոլդովայի առաջնության ետնապահներից մեկին` «Կոստուլենիին»:

Այդ մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը: Հաջորդ ստուգողական խաղում մեր թիմը ուժերը կչափի Բոսնիայի «Օլիմպիկի» հետ:

Անթալիայում «Փյունիկի» ուսումնամարզական հավաքին մասնակցում են երկու նոր խաղացողներ` կիսապաշտպան Կարեն Չոբանյանը եւ աջ պաշտպան Աշոտ Սարդարյանը:

Վերջինս ֆրանսիական «Նանսիի» սան է, իսկ Կարեն Չոբանյանը անգլիական «Բլեքպուլից» է:

Թիմի դարպասապահներին Անթալիայում մարզում է 57-ամյա մասնագետ Ալեքսեյ Չիստյակովը, որը նախկինում աշխատել է նախկին Դոնեցկի «Շախտյորում» եւ «Կրասնոդարում»: