Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ստամբուլում մի սպանեք հայ կանանց (տեսանյութ)

Քաղաքականություն
a1c44a50aaadc2189a55c59416560315

«Երիտասարդ դիվանագետների ակումբ» հասարակական կազմակերպության ու «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամները միավորվել են` միջազգային կառույցներից պահանջելու, որ նրանք դատապարտեն վերջին ամիսներին Թուրքիայում հայ կանանց նկատմամբ հաճախակի դարձած բռնությունները:

Այսօրվա երթի մասնակիցները, դրոշակներով ու վանկարկումներով Հանրապետության հրապարակից շարժվեցին դեպի ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ, այստեղ նույնպես չդադարեցին վանկարկել «Ամոթ, ամոթ»։

Ակցիայի մասնակիցները ՄԱԿ-ի գրասենյակի մոտ երգեցին Հայաստանի օրհներգն ու հայրենասիրական այլ երգեր: 10 րոպե անց նրանց մոտեցավ ՄԱԿ-ի գրասենյակի ներկայացուցիչը, ում էլ հանձնեցին նամակը:

Մինչեւ հեռանալն էլ ակցիայի մասնակիցները խոստացան, որ եթե մոտ օրերը չստանան գոհացնող պատասխան, ապա ավելի մեծ թիմով ու ավելի շատ դրոշակներով են գալու: