A
A
Հարձակում Հրանտ Բագրատյանի շտաբի վրա
Այս գիշեր նախագահի թեկնածու, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանի շտաբի վրա հարձակում է եղել:
«Ա1+»-ի հետ զրույցում նախագահի թեկնածուի շտաբի մամուլի խոսնակ Կարինե Հարությանը հայտնեց, որ հարձակումը եղել է Էրեբունի վարչական շրջանի շտաբի վրա.«Ջարդել են պաստառները, տեխնիկային ձեռք չեն տվել, բարեբախտաբար, մարդ չի եղել: Առավոտյան շտաբի աշխատակիցները փաստի առաջ են կանգնել»,-ասաց Կարինե Հարությունայնը, հավելելով, որ շտաբի աշխատակիցները դիմել են ոստիկանություն: