A
A
ՀԺԿ-ն կմնա ՀԺԿ
Խորհրդարանում քննարկման առիթ էր Լեւոն Տեր-Պետրոսյանի հարզազրույցը՝ նոր կուսակցություն ստեղծելու վեարբերյալ՝ ՀԱԿ-ի հիմքով
ԱԺ պատգամավոր, ՀՀՇ նախագահ Արամ Մանուկյանը դրական է վերաբերում այն գաղափարին, որ Կոնգրեսը վերածվի մեկ միասնական կուսակցության։
Նրա խոսքերով՝ առայժմ քննարկումներ են ընթանում։
Պարոն Մանուկյանը հերքեց այն լուրերը, որ ՀՀՇ-ն որպես կուսակցություն կդադարի գոյություն ունենալուց. «Կուսակցությունների մասին» օրենքը թույլ է տալիս, որ միավորման դեպքում մյուս կուսակցությունները պահպանվեն»։
ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանն էլ կարճ պատասխանել է. «ՀԺԿ-ն մնալու է ՀԺԿ»։
ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն էլ տարօրինակ ոչինչ չի տեսնում հայտարարության մեջ։ Նրա խոսքերով՝ ՀԱԿ-ը վաղուց էր թուլացել։