«Հայրիկյանը Դոն Կիխոտ դարձավ»
«Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձը քաղաքական էրոտիկա է»,- հայտարարում է Մարքսիստական կուսակցության ղեկավար Դավիթ Հակոբյանը:
Նա ավելի խիստ գնահատական է տալիս Հայրկյանի ընտրությունները չհետաձգելու հայտարարությանը.
«Ընտրությունները չհետաձգելու Պարույր Հայրիկյանի որոշումը ես համարում եմ իշխանության հետ անդրկուլիսյան համաձայնություն,կոմպրոմիս,մինչդեռ նա կարող էր պատմության ընթացքի վրա կատալիզի ազդեցություն թողնել»։
Նա Պարույր Հայրիկյանին անվանեց Դոն Կիխոտ. Հայրիկյանը վիրահատությունից հետո կարևոր հայտարարություններ արեց , միչդեռ պարոն Հակոբյանը սեփական փորձից գիտի,որ մարդու գլխուղեղը մեկ ժամյա վիրահատությունից ու նարկոզից հետո չի կարող ամբողջական աշխատել,առնվազն մեկ ամիս պետք էր վերականգնվելու համար:
Իսկ հացադուլը Դավիթ Հակոբյանը քաղաքակական պայքարի ձև չի համարում:
«Հացադուլը սոցիալական պայքարի ձև է,ինքնահրկիզում»,-համոզված է պարոն Հակոբյանը: