Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տաքսիստները՝ հացադուլավորի մոտ (տեսանյութ)

Քաղաքականություն
a47829518f08183a4e6bc1c1a96df7d4

Գիտությունների ազգային ակադեմիաի մոտ, հացադուլի մեջ գտնվող՝ նախագահի թեկնածու Անդրեաս Ղուկասյանի կողքին այսօր հավաքված տաքսու վարորդները իշխանություններից պահանջում են օրենսդրական փոփոխություններ։

Մոտ 1 ժամ Ազգային ժողովի մոտ կանգնելուց հետո շուրջ 20 վարորդները համոզվել են, որ ոչ ոք չի պատրաստվում իրենց մոտենալ` ներկայացվելիք պահանջին տեղեկանալու համար:

Տաքսու վարորդները պնդում են, որ իրենք ամեն օր տուգանվում են մեքենան արգելված վայրերում կայանելու համար:

Ըստ նրանց արդեն չգիտեն որտեղ կայանեն իրենց մեքենաները, որ ամսվա վերջում 100-150 հազար դրամով չտուգանվեն:

« 3 երեխա ունեմ,վարկով մեքենա եմ գտնել,ինչ- որ կերպ երեխաներիս օրվա ապրուստը հոգալու համար»,-ասում է վարորդ Սամվել Խաչատրյանը,ով բարձրագույն կրթություն ունի, սակայն ասում է,որ իր մասնագիտությամբ աշխատանք չի կարողանում գտնել.


Նախկին ազատամարտիկ Ադիկ Վարդազարյանը նշեց,որ իր տունը գրավ դնելու շնորհիվ է մեքենա գնել.« Ես ամսեկան 120 հազար դրամ բանկին փող եմ վճարում, ոչ մի կերպ հնարավոր չէ էս ձևով ընտանիք պահել: Կարող է մենք այս երկրից չե՞նք»:

Տաքսու վարորդները իշխանություններին տեղեկացնում են,որ վաղը նորից են հավաքվելու,համոզված են օրեցօր ավելի շատ մարդ կհավաքվի: